ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի հայտարարությանը, որով վերջինս կամենում էր խորհուրդներ տալ ԵԿՄ-ին, արձագանքել է ԵԿՄ վարչության անդամ, արմավիրցի ազատամարտիկ, անհայտ կորած ազատամարտիկի եղբայր Նահապետ Թումանյանը.

 

 

«Այ Ռուստամ, արդեն քեզ իրավունք ես վերապահում ուրիշներին խորհուրդ տալ, չափիդ մեջ մնա, այ կովի գող, մոռացե՞լ ես' կով գողանալու համար 6 ամիս բռնվեցիր, բայց կաշիդ չես փոխել: Դու և քո նմանները, որոնց քամակին, գիտենք' քանի լատկա կա, իրավունք չունեն ոչ միայն խորհուրդ տալ, այլ ընդհանրապես խոսել: Նոր պապա ես ճարել ու սազն առած' Ֆաթուլայի նման գովերգում ես քո նմաններին: Վազգենի անունը տալուց առաջ մտածիր՝ դու և քո նմանները իրավունք ունե՞ք չարաշահելու Վազգենի անունը:

 

 

Դուք Վազգենին ի՞նչ եք ճանաչել, Վազգենը երկիր սարքող էր, պետություն սարքող էր, այլ ոչ ձեզ նման երկիր քանդող: Եվ ընդհանրապես, այ կովի գող, դու Վազգենի անունն իրավո՞ւնք ունես տալու, ախր դու ո՞ւր, իրավունքն ո՞ւր, բարոյականությունն ո՞ւր: Դեռ Արամի անունն ես տալիս, այ սև կատու, Արամին վիրավորելով' վիրավորում ես Սպարապետի ծնողներին:

 

 

Ձեռներդ հեռու Սպարապետից ու Սպարապետի ընտանիքից, այ թուրքի լամուկներ: Երբ Հոկտեմբերյանում վրադ կրակեցին, կատու էիր դառել, ո՞վ թիկունքիդ կանգնեց, ո՞վ քամակդ փրկեց: Ո՞վ չգիտի, որ կատվի վազքը մինչև մարագի դուռն է, զգույշ թակարդը չընկնես, այ սև կատու: Խորհուրդներդ էլ պահիր քո պապաների համար, թրաշվի՛ր, տեսնենք՝ երեսիդ ի՞նչ է գրված»: