Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ այժմ գտնվում է իր կարիերայի լավագույն մարզավիճակում:

«Գուցե հիմա կարիերայիս լավագույն մարզավիճակում եմ: Յուրաքանչյուր տարի փորձում եմ առաջընթաց ապրել: Կգա ժամանակ, երբ ես այլևս չեմ կարողանա առաջխաղացում ապրել: Սակայն գոլերիս և գոլային փոխանցումներիս քանակն ավելացնելու հնարավորություն դեռևս ունեմ: Կարծում եմ՝ վիճակագրությունս այնքան էլ վատը չէ: Ցանկանում եմ շարունակել սովորել և աշխատել նույն ոգով՝ ինչպես նախկինում»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Goal.com-ը: