Այսօր՝ ապրիլի 29-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում և ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փարպի գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտերից մեկում տղամարդու դի կա, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու պարեկները մոտ 1 ժամ 5-7 կմ շառավղով որոնողական աշխատանքներ են իրականացրել դաշտերում և ի վերջո գտել են դեպքի վայրը:

Հայտնաբերել են մահացածին, ում կողքին եղել է հրազեն, մարմնի կողքին՝ զամբյուղի մեջ, հայտնաբերել են սպանված շանը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանում բնակվող 55-ամյա Ալեն Ծ.-ն է:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ոորոնք մահացածի ազգականներն են, ասում էին. «Մինչ այդ նա հեռախոսով հաղորդագրություն էր ուղարկել հարազատներին ու հայտնել, որ գտնվում է ինչ-որ դաշտավայրում, որից հետո իր անվամբ հաշվառված հրազենով կրակել է շան վրա, ապա ինքնասպան եղել»: