«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ Օպերայում ՎԶԵԲ տարեկան համաժողովն էր, որին մասնակցում էր նաեւ Դանիայից վերադարձած Նիկոլ Փաշինյանը, իսկ «Դվինում» միջազգային ֆորում էր, որին մասնակցում էր Վահագն Խաչատուրյանը:
ՀՀ իշխանությունն այնքան սարսափած է սրբազանի առաջնորդած պայքարից, որ աննախադեպ անվտանգության միջոցներ էին ձեռնարկել' մեծ թվով քաղաքացիական հագուստով ոստիկաններ կային «Դվին»-ում, Օպերան երկաթյա արգելապատնեշների մեջ էին առել, փակել էին հարակից փողոցները եւ ներքին զորքերի հազարավոր ոստիկաններ էին բերել մարզերից:
Օպերայի գլխին էլ դիպուկահարներ էին կանգնած: Համաժողովի մասնակիցներին թույլ չեն տվել Օպերայի նախասրահում կանգնել' զրուցել, զուգարան գնալուց էլ են հետեւել»: