Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից: Բռնությունը քաղաքականության մեջ տեղ չունի։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իմ կարեկցանքն եմ հայտնում Ռոբերտ Ֆիցոյին, նրա սիրելիներին և Սլովակիայի բարեկամ ժողովրդին»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ երեկ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վրա կրակել են կառավարության նիստից հետո, որն անցկացվել է մայրաքաղաք Բրատիսլավայից շուրջ 180 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Հանդլովա քաղաքում, նրա վիճակը ծանր է։