Տավուշցիների մի խումբ, ըստ ԼՈՒՐԵՐ.com-ի հավաստի աղբյուրի, մարզպետարանի կողմից կազմակերպված ձեւով ընտրվել եւ ուղարկվել է Երեւան' կառավարության շենքում հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ։
Ժամը 16:00-ին կմեկնարկի հանդիպումը, որի ժամանակ, բնականաբար, Փաշինյանը իրեն բնորոշ ոճով արդարացնելու է տավուշցիների բնակավայրից մի մեծ կտոր թշնամուն նվիրելու իր որոշումը։
Փաստացի, Տավուշից տրվող նոր գյուղերն ու հողակտորները բանակցության պտուղ չեն, քանի որ միակողմանի զիջում է միայն Հայաստանը, ադրբեջանական կողմից չկա ոչ մի փոխզիջում' թեկուզ 4 տարի իրենց բանտերում պահվող գերիների մասով։