Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի որոշման հիման վրա՝ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները խուզարկություն կատարելու նպատակով նոյեմբերի 17-ին' ժամը 08.50-ին, այցելել են 1987թ. ծնված Դավիթ Հ.-ի տուն, որտեղ վերջինս դիմադրություն է ցույց տվել. ոտքով հարվածել է ոստիկաններից մեկի որովայնին, այնուհետև գլխով հարվածել դեմքին, ապա ձեռքին եղած դանակով հարվածել մյուս ոստիկանի ձախ ձեռքին' տալով հայհոյանքներ:

 

Դավիթ Հ.-ն վնասազերծվել և բերման է ենթարկվել: Ոստիկանության երկու ծառայողները դիմել են հիվանդանոց, որտեղ նրանց մոտ նախնական ախտորոշվել է «փակ գլխուղեղային վնասվածք՝ հարցականով, ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ՝ ձախից և ձախ ձեռնաթաթի թիկնային մակերեսի կտրած վերք»: Դավիթ Հ.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն: