Գրենոբլի (Ֆրանսիա) քաղաքապետարանը հայտարարել Է, թե շուտով ձեռնարկելու Է գործողություն, որի նպատակը փողոցներից գովազդային պլակատները վերացնելն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Le Figaro-ին:

 

Այսպիսով, Գրենոբլը կդառնա Եվրոպայում առաջին քաղաքը, որտեղ դիմել են նման միջոցների:

 

326 պլակատների ապամոնտաժումը կսկսվի 2015 թվականի հունվարին եւ կտեւի չորս ամիս: Դրանից հետո կթույլատրվի գովազդ զետեղել սոսկ տրամվայների եւ ավտոբուսների կանգառներում:

 

Քաղաքապետարանում հաղորդել են, որ այն վայրերում, որտեղ այժմ տեղակայված են գովազդադյին պլակատներ, պլանավորվում Է ծառեր տնկել: Բացի դրանից, այդ տեղերում կզետեղվեն պլակատներ՝ մշակութային միջոցառումների վերաբերյալ հայտարարություններով:

 

Le Figaro-ն նշում Է, որ 2007 թվականին ճիշտ նման քայլի Էին դիմել Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում: Սակայն երկու տարի առաջ իրշխանությունները չեղյալ են հայտարարել այս նորամուծությունը, որպեսզի չզրկվեն փողոցներում գովազդների զետեղումից ստացվող եկամուտներից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: