Ռուսաստանի հետ Վրաստանի սահմանի ուղղությամբ ձգվող ավտոմայրուղու Գուդաուր – Քոբի հատվածում երթեւեկությունը սահմանափակված Է նախօրյակին տեղացած առատ ձյան պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին, նոյեմբերի 25-ին հայտնել Է Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքի նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը:

 

Ճանապարհի Մցխեթ - Ստեփանծմինդա - Լարս հատվածում ավտոտրանսպորտի երթեւեկությունը թույլատրելի է սոսկ սահքի դեմ հատուկ շղթաների առկայության դեպքում կամ, եթե ավտոմեքանաները երկու կամ ավելի կամրջակներով են:

 

«Տվյալ հատվածի 134 – 135-րդ կիլոմետրում (Դարիալի կիճ) արգելվում է ավտոտրանսպորտի կանգառումը: Նշված ռեժիմով երթեւեկությունն իրականացվում Է պարեկային ոստիկանության անմիջական հսկողության եւ համակարգման ներքո»,- ասված է հաղորդագրության մեջ: