Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գրառում է արել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ։

«Ֆրանսիան այսօր ոգեկոչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Եկեք վա'ռ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը։ Չմոռանա'նք։

Ֆրանսիացիներն ու հայերը հավերժ կապված են»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Մակրոնը։