ԱՄՆ-ի Ինգլվուդ քաղաքում գործող ընկերություններից մեկի ֆինանսական մասով ավագ պաշտոնյա, 50-ամյա Կոմիտաս Կարապետ Հարությունյանը նախօրեին ձերբակալվել է՝ ընկերությունից 6.3 մլն ԱՄՆ դոլար յուրացնելու համար: Այս մասին հաղորդել է nj.com-ը' վկայակոչելով Նյու Ջերսի նահանգի դաշնային դատախազին:

 

Հարությունյանը մեղադրվում է ընկերության աշխատակիցներին իր մեկ այլ ընկերությանը չեքեր դուրս գրել տալու համար: Ընդ որում՝ անձամբ կեղծել է ստորագրություններ: Իսկ այդ գումարային հատկացումներով հոգացել է իր անձնական ծախսերը՝ առանձնատան հարկերի մուծում, մեքենայի ծախսեր, բանկային քարտի վճարումներ:

 

Նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում: