armsport.amԲրիտանացի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին Դերեկ Չիսորային հաղթելուց հետո հայտնել է, որ պատրաստվում է մենամարտ անցկացնել IBF, WBA եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի հետ:

«Վլադիմիր Կլիչկո՛, ես գալիս եմ քեզ մոտ, այ փոքրիկ: Ոչ մի բռնցքամարտիկ չի կարող Չիսորայի հետ մենամարտել այնպես, ինչպես ես:

 

Նա յուրաքանչյուր գերծանր քաշայինի համար լուրջ մրցակից է: Ես հպարտ եմ իմ հաղթանակով»,- Ֆյուրիի խոսքերն է մեջբերում «ESPN»-ն: