Ֆրանսիայի նախկին նախագահ Նակոլա Սարկոզին որոշել Է մոտ ժամանակներս աշխատանքային օրն անցկացնել այն մարդու հետ, ով իրեն միլիոներոդ «լայքն» Է ուղարկել Facebook սոցիալական ցանցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 2-ին հաղորդել Է Փարիզի Le Figaro թերթը:

 

Սկզբնապես Սարկոզիի շրջապատում, որն անցյալ հանգստյան օրերին հաղթանակ Է տարել «Միություն հանուն ժողովրդական շարժման» աջ կուսակցության ղեկավարի ընտրություններում, հայտարարել Էին, թե Facebook-ում նախկին նախագահի «միլիոներորդ» երկրպագուին ինչ-որ անակնկալ Է սպասում: Իսկ այժմ պարզվել Է, որ պարգեւը մեկ օր Սարկոզիին ուղեկցելու հնարավորությունն Է «Հանուն ժողովրդական շարժման միության» կենտրոնակայանում աշխատանքի ընթացքում:

 

Վերջերս քաղաքականություն վերադարձած՝ պետության նախկին ղեկավարի օգնականներն արդեն պարզել են, թե հատկապես ով Է ուղարկել միլիոներորդ «լայքը». խոսքը վերաբերում Է Փարիզի մի բնակչի: Այդ մարդու մասին այլ տվյալներ չեն բերվում: Facebook-ում միլիոներոդ «լայքի» նշագիծը Սարկոզին հաղթահարել Է մի քանի օր առաջ, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: