«Պատկերացրու Հայաստանը» («Imagine Armenia») խորագրով համաժողովը մոսկվաբնակ հայերին կներկայացնի հայրենադարձվելու հնարավորությունները: Միջոցառումը, որն անցկացվելու է դեկտեմբերի 13-ին Մոսկվայում, իրականացնում է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' համաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես կգան Վարդան Մարաշլյանը, Ավետիք Չալաբյանը ' «Վերադարձ Հայաստան» հիմնադրամից, Ղազար Հակոբյանը' «Street Workout Armenia» ՀԿ-ից, Արտաշես Շիրիկյանը' «ԱՅԲ» հիմնադրամից: Համաժողովի քննարկման թեմաներն են' հայրենադարձված հայերի փորձի ներկայացումը, Հայաստանում կրթական, աշխատանքային ու կամավորական ծրագրերի հնարավորությունները, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի ծրագրերը:

 

Նախկինում նման միջոցառումներ հիմնադրամն անցկացրել է Սան Ֆրանցիսկոյում, Լոս Անջելեսում, Լոնդոնում, Մոսկվայում, Բեյրութում, Թբիլիսիում, Թեհրանում, Նյու Յորքում, Նյու Ջերսիում և Բուենոս Այրեսում: