armchess.amԳրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը Ֆիլիպինների Քեզոն քաղաքում ավարտված օփենում 10 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ գրոսմայստերներ Լեւան Պանցուլայայի, Մերաբ Գագունաշվիլիի (Վրաստան) եւ Իվան Պոպովի (Ռուսաստան) հետ բաժանեց 1-4-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Գրիգորյանին բաժին հասավ չորրորդ հորիզոնականը:
Մրցաշարի հաղթող ճանաչվեց Պանցուլայան: