Հանրապետության տարածքում դեկտեմբերի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում գիշերը և առավոտյան կդիտվի մառախուղ:

 

Oդի ջերմաստիճանը 17-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, 20-ի գիշերը նույնքանով կբարձրանա: Քամին հարավարևմտյան' 2 -7 մ/վրկ արագությամբ:

 

Երևանում դեկտեմբերի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան կդիտվի մառախուղ: Դեկտեմբերի 17-20-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +10 աստիճան: