Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Պրեմիեր լիգայի երկու ակումբների՝ Լոնդոնի «Արսենալի» և «Լիվերպուլի» ուշադրության կենտրոնում է:

Ինչպես տեղեկացնում է Express.co.uk-ը, կիսապաշտպանի ծառայություններով հատկապես հետաքրքրված է «Լիվերպուլը»:

Դորտմունդի «Բորուսիան» պատրաստ է Մխիթարյանին փոխարինել «Միլանի» ֆուտբոլիստ Ստեֆան Էլ Շարավիով:

Սակայն 22-ամյա ֆուտբոլիստի գործակալը հայտարարել է, որ ֆուտբոլիստը չի պատրաստվում լքել «Սան Սիրոն», և տեղափոխության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: