Ադրբեջանի բանակի զինծառայողներին խորհուրդ է տրվել արձակուրդի իրավունքից օգտվել մինչեւ 2015 թվականի մարտ ամիսը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական azadsoz.com լրատվական կայքը, զինծառայողներին տեղեկացվել է, որ մարտից հետո երեք ամիսների ընթացքում արձակուրդ մեկնելու նրանց իրավունքը սահմանափակվելու է:

 

Ենթադրվում է, որ զինծառայողների արձակուրդներն այդ ամիսներին դադարեցվելու են կապված 2015 թվականի հունիսին Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերի հետ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել լուրը:

 

Խաղերի բացման արարողությունը նախատեսվում է 2015 թվականի հունիսի 12-ին, փակման արարողությունը' հունիսի 28-ին: