Ոսկեպարից Բաղանիս տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ։ «Ազատություն»-ն այսօր եղել է Ոսկեպարի եկեղեցու հատվածում, իրավապահների թույլտվությամբ բարձրացել եկեղեցի։
Տարածքում «Ազատություն»-ը նաև հայ սահմանապահների է նկատել։
Շաբաթներ առաջ պարեկներն էին փակել ճանապարհը։ Որպես պարզաբանում նշվել էր՝ սահմանազատման գործընթացի մեկնարկի առաջին փուլով Ոսկեպար-Բաղանիս հատվածն է սահմանազատվում։