Հրազդանի և Սևանի ավտոճանապարհներին դեկտեմբերի 24-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, տեղում է ձյուն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, Ապարանի, Արագածի, Արթիկի, Ստեփանավանի, Ճամբարակի, Մարտունու և Գորիսի ավտոճանապարհներին սաստիկ քամիներ են:Վարդենյաց լեռնանցքում (Մարտուն ու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է:

 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: