Ինդոնեզիայից մի ընտանիք ուշացել Էր AirAsia ընկերության QZ8501 չվերթի գրանցումից, որի ինքնաթիռը թռիչք Էր կատարում դեպի Սինգապուր եւ ռադարների Էկրաններից անհետացել Էր Սուրաբայ քաղաքից մեկնելուց 40 րոպե անց, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Մեր մեծ ընտանիքը՝ վեց չափահաս եւ չորս երեխա, պատրաստվում Էր Ամանորը դիմավորել Սինգապուրում»,- լրագրողներին պատմել Է ընտանիքի գլխավորը՝ 36-ամյա Քրիստիանավաթին: Նրա խոսքով՝ երկու օր շարունակ ընկերության ներկայացուցիչները փորձել են կապվել իրենց հետ, որպեսզի հայտնեն չվերթը երկու ժամ առաջ գցելու մասին: Սակայն բոլոր զանգերը մնացել են անպատասխան: Ուստի օդանավակայան ժամանելուց հետո նրանց տեղեկացրել են, որ չվերթի գրանցումն ավարտված Է, եւ ինքնաթիռն ուր որ Է պետք Է թռչի:

 

«Սկզբում,- ասում Է Քրիստիանավաթին,- շատ զայրացանք, նույնիսկ չնայած ընկերության առաջարկած նոր տոմսերին: Սակայն, իմանալով հանրանավի հետ պատահածի մասին, մենք անմիջապես հրաժարվեցինք ուղեւորությունից»:

 

Ավելի վաղ նշվել Է, որ 23 մարդ չի գրանցվել այդ չվերթին, նրանց թվում են չորս երեխա, ութ կին եւ 11 տղամարդ: Միաժամանակ ընկերությունը հավաստել Է, որ A-320-200-ում եղել Է 162 մարդ. 155 ուղեւոր (այդ թվում՝ 17 երեխա) եւ երկու օդաչու, օդանավի ինժեները եւ օդանավի չորս ուղեկցորդները: Նրանցից 155 հոգի Ինդոնեզիայի քաղաքացիներ են, երեքը՝ հարավկորեացիներ, մեկը՝ Մեծ Բրիտանիայի հպատակ, մեկը Մալայզիայի հպատակ եւ Սինգապուրի եւ Ֆրանսիայի (երկրորդ օդաչուն) մեկական քաղաքացիներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: