Ադրբեջանի Շիրվան քաղաքում սկեսրայրը սպանել է հարսին, հետո իրեն: Միջադեպը գրանցվել է ասօր առավոտյան ժամը 9-ին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Գյանջայի բնակիչ Արազ Քիշիեւը (ծնվ. 1965 թ.) դժգոհ է եղել այն բանից, որ իր որդին' Էլմիր Քիշիեւը ամուսնացած է Սեւինջ Բալաքիշիեւայի (ծնվ. 1976 թ.) հետ: Դրա հետ կապված վերջին շրջանում ընտանիքում կոնֆլիկտային իրավիճակներ էին ծագում: Հայրը որդուց բազմիցս պահանջել էր ամուսնալուծվել, իսկ կինը բողոքում էր:

 

Նրանց բնակարանը վերանորոգող բանվորները պատմել են, որ Ա. Քիշիեւը որդու տուն է եկել առավոտյան 9-ին, եւ որոշ ժամանակ հետո տանից ճիչեր են լսվել: Հետո եկել են տանտերը եւ իրավապահ մարմինների աշխատակիցները: Ս. Բալաքիշիեւայի կոկորդի եւ սրտի շրջանում բազմաթիվ դանակահարվածներ են հայտնաբերվել, իսկ Ա. Քիշիեւի մոտ վերքեր են հայտնաբերվել միայն կոկորդի հատվածում: Ենթադրվում է, որ Ա. Քիշիեւն իր վիզը կտրել է հարսին սպանելուց հետո: Կատարվում է հետաքննություն: