ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամների հետ: Խորհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Գալուստ Սահակյանը խորհրդակցության ընթացքում կարևորել է ԱԳՆ-ի և խորհրդարանի
համագործակցությունը, որի նպատակն է զարգացնել խորհրդարանական դիվանագիտությունը և մեր երկրի շահերի արդյունավետ պաշտպանությունը միջազգային բոլոր կառույցներում:

 

 

ՀՀ արտաքին գործերի նախարարը հանձնաժողովին հանգամանալից ներկայացրել է արտաքին քաղաքական զարգացումները, քննարկվել է հետագա աշխատանքը կազմակերպելու հիմնական ռազմավարությունը:

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը կանցկացվի հունվարի 26-ից 30-ը: