Վրաստանի առեւտրային բանկերում եւ արժույթի փոխանակման կետերում ամերիկյան մեկ դոլարի արժեքը գերազանցել Է 2 լարին: Հունվարի 23-ի դրությամբ «Վրաստանի բանկում» սպասարկյալները կարող են 1 դոլարը ձեռք բերել 2,04 լարիով, «Բանկ TBC»-ում ՝ 2,01 լարիով, «Ռեսպուբլիկա» բանկում՝ 2,03 լարիով, «Լիբերտի բանկում»՝ 2,02 լարիով: Առեւտրային բանկերում 1 դոլարն ընդունում են 1,95 – 1,96 լարիով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

 

Դոլարի փոխարժեքի մասին տեղեկատվությունը զետեղված Է Վրաստանում գործող առեւտրային բանկերի կայքերում: Ինչ վերաբերում Է արժույթի փոխանակման կետերին, ապա դրանցում Էլ 1 դոլարի արժեքը գերազանցել Է 2 լարին:

 

Լարիի փոխարժեքն սկսել Է իջնել անցյալ տարվա նոյեմբերին: Նոյեմբերի 1-ին դոլարի նկատմամբ լարիի փոխարժեքը կազմում Էր 1,67: Լարիի փոխարժեքի պահպանման համար անցյալ տարվա վերջին Վրաստանի ազգային բանկը վաճառել Է 80 միլիոն ամերիկյան դոլար: Դեկտեմբերի 31-ին 1 դոլարն արժեր 1,86 լարի:

 

Նոր տարում լարիի արժեզրկումը շարունակվել Է: Ազգային բանկի կողմից հաստատված փոխարժեքի համաձայն՝ հունվարի 23-ից ԱՄՆ-ի մեկ դոլարը կարելի կլինի ձեռք բերել 1,98 լարիով: