Ընդամենը րոպեներ առաջ Արտակ Խաչատրյանին հիվանդանոցոում այցելել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և ԲՀԿ խորհրդարանական խմբակցության մի խումբ պատգամավորներ:

 

 

Տեղեկությունը zham.am-ի հետ զրույցում հաստատեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: Նա նշեց, որ ԲՀԿ նախագահը հետաքրքրվել է Արտակ Խաչատրյանի առողջական վիճակով, որից հետո որոշ ժամանակ առանձնազրույց է ունեցել այսօր անհայտ անձանց կողմից առևանգված և դաժանաբար ծեծի ենթարկված երիտասարդի հետ:

 

 

Ավելի ուշ արդեն Արտակ Խաչատրյանի հարազատների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ նախագահը խստորեն դատապարտել է տեղի ունեցածը, նշել, որ նման գործելաոճը անընդունելի և զազրելի է:

Մանրամասն՝ այստեղ: