Մեծ Բրիտանիայի իշխանությունները դեռ 2010 թվականից իմացել են, որ HSBC բանկի շվեյցարական մասնաճյուղը օգնում է իր մեծահարուստ հաճախորդներին հսկայական գումարներ թաքցնել' հարկերից խոսափելու համար:

 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ' այս մասին հայտնում է Evening Standard կայքը, ում ձեռքն է ընկել 2010 թվականի փաստաթուղթ, ուր նշվում է հարկային ծառայության հատուկ բաժանմունքի ստեղծման մասին' հարկերից խուսափելու դեպքերի ուսումնասիրության համար: Փաստաթղթում մեջբերվում են Գանձապետարանի աշխատակից Դևիդ Գոուկի խոսքերը. «Արդեն անցել են այն օրերը, երբ հնարավոր էր հեշտությամբ օֆշոր տեղափոխել չհարկված կապիտալները և եկամուտները»:

 

 

Գոուկը ներկայումս զբաղեցնում է Գանձապետարանի ֆինանսների նախարարի պաշտոնը: Նա հայտարարել է, որ ինքը տեղյակ չի եղել, որ բանկը մասնակցել է հանցավոր գործունեությանը: Նրա խոսքով' ինքը իմացել է, թե խոսքը վերաբերում է միայն հաճախորդներին: «ՌԻԱ Նովոստի»-ին' վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, հայտնում է, որ վարչապետ Դևիդ Քեմերոնը խոստացել է պարզել HSBC բանկի շուրջ ստեղծված իրավիճակը և հիշեցրել է, որ իր կառավարությունը հայտնի է հարկերից խուսափողների հանդեպ ունեցած խիստ դիրքորոշմամբ։

 

 

Ավելի վաղ լրագրողական հետաքննության միջազգային կոնսորցիումը (ICIJ) հայտնել էր, որ բրիտանական HSBC բանկի շվեյցարական մասնաճյուղը 2000-ական թթ. երկրորդ կեսին օգնել է իր հաճախորդներին, որոնց թվում՝ Բրիտանիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի եւ մի շարք այլ երկրների միջազգային հանցագործներին, գործարարներին, քաղաքական գործիչներն եւ շոու- բիզնեսի ներկայացուցիչներին թաքցնել միլիոնավոր դոլարներ։

 

 

Բանկի ցուցակներում նշված էին 203 երկրների մոտ 106 հազար քաղաքացիների անուններ, որոնց ակտիվների ընդհանուր գումարը կազմում էր 118 մլրդ ֆունտ ստերլինգ: