Ադրբեջանական լրատվամիջոցները հերթական ապատեղեկատվությունն են տարածել այս անգամ այն մասին, իբր, «Los Angeles Times» «իսպանալեզու թերթը» պատմել է ադրբեջանական խաղաղ բնակչության դեմ հայերի հանցագործությունների մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության մամուլի ծառայությունը հայտնում է, թե հոդվածը հիմնված է Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նասիմ Աղաևի հարցազրույցի տեսաձայնագրության վրա: Իսկ հոդվածի հեղինակն է թերթի ենթադրյալ գլխավոր խմբագիր Ալեքսանդրո Մասիելը: Աղաևը նաև պնդում է, որ «Los Angeles Times»-ը խոշորագույն իսպանալեզու թերթ է:

 

Զարմանալի է, որ, գտնվելով Լոս Անջելեսում, Ադրբեջանի գլխավոր հյուպատոսն այդպես էլ չի կարդացել ամբողջ աշխարհում ճանաչված թերթը: Եթե նա կարդացած լիներ, ապա կիմանար, որ այն տպագրվում է ԱՄՆ-ում և անգլալեզու թերթ է և ոչ թե իսպանալեզու, և մանավանդ, որ թերթում «հայկական հանցագործությունների» մասին որևէ հարցազրույց չի հրապարակվել:

 

Ըստ երևույթին, Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը բնակվում է Լոս Անջելեսի իսպանախոս թաղամասում, և այնտեղ բացառապես խոսում են իսպաներեն:

 

Ի դեպ, «Los Angeles Times »-ի գլխավոր խմբագիրը ոչ թե Ալեքսանդրո Մասիելն է, այլ' Դավան Մահառաջը: Այս մասին ընթերցողը կարող է ծանոթանալ թերթի պաշտոնական կայքրում' http://www.latimes.com/about/masthead/:

 

Չնայած, գլխավոր հյուպատոսին ներելի է այս սխալմունքը, քանզի ինչպես ադրբեջանական բոլոր պաշտոնյաները նա որոշել է հապշտապ զեկուցել կենտրոնին: Սակայն, արդբեջանական լրատվամիջոցները գոնե պիտի իմանային, որ
«Los Angeles Times»-ն ամենևին էլ իսպանալեզու թերթ չէ, որը հրատարակվում է Իսպանիայում, այլ' ԱՄՆ-ում լույս տեսնող անգլալեզու թերթ: