Պաշտոնական Մոսկվան ձգտում է պահպանել ինչպես արևմտյան պետությունների հետ երկխոսության հնարավորությունները, այնպես էլ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի և այլ կառույցների հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը այդ մասին հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության դեպարտամենտը:

 

 

«Չնայած ոչ սովորական միջազգային դրությանը, բախվելով աննախադեպ անօրինական պատժամիջոցների ճնշման և ԱՊՀ երկրների ներքին գործերին միջամտելու փորձերին, Ռուսաստանը չի փնտրում առերեսում, փորձում է պահպանել երկխոսության հնարավորությունները և խթանել կառուցողական, կանխատեսելի արտաքին քաղաքականության օրակարգ, ինչպես արևմտյան երկրների հետ երկկողմ, այնպես էլ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի և այլ բազմակողմ կառույցների հետ հարաբերություններում»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ: