Գալուստ Սահակյանը կաղում է լեզվով ու մտքով, իսկ դա շատ ավելի ահավոր և չբուժվող բան է: Այնքան է կաղում, չի ըմբռնում, թե ինչքան մեծ ամոթ է ապրում հայ ժողովուրդը, որ ունի ԱԺ նման նախագահ: Մեծ հաշվով կաղում է ռեժիմն ու ռեժիմի ղեկավարը, որը կաղ բադիկ է: Դա քաղաքական տերմին է, ասում են այն նախագահներին, որոնք սահմանադրութամբ չեն կարող երրորդ անգամ թեկնածություն առաջադրել: Իշխանություններն ամեն ինչ անում են կաղ բադիկի վիճակից դուրս գալու համար: Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

 

Վերջինս նշեց, որ իշխանությունները կրեցին լիակատար պարտություն.

 

«Իշխանությունները նախատեսել էին, որ Կոնգրեսը միայնակ մնալով՝ չի կարողանալու մեծամասնության դեմն առնել: Սկսեցին մանկապարտեզ խաղալ, փիս-փիս բաներ ասել ընդդիմությանը և դաղալություն անել: Ես հակադարձեցի, և դուք տեսաք թե ինչպիսի կուռկուռի ձագ էր եղել Գալուստ Սահակյանը: Այս միկրոֆոնը չի կարող անջատել Գալուստ Սահակյանը, դրա համար կստանա այն չափալախը, որին արժանի էր: Գալուստ Սահակյանն ասաց՝ ես կաղում եմ ոտքով, այո, ես ընդունում եմ, համարենք դա արդար: Դա նորմալ է, դա բուժվող է: Սակայն Գալուստ Սահակյանը կաղում է լեզվով ու մտքով, իսկ դա շատ ավելի ահավոր և չբուժվող բան է»,- ասաց Լևոն Զուրաբյանը :