Եգիպտոսի ավելի քան 25 հազար քաղաքացի հեռացել է Լիբիայից այն բանից հետո, երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները քրիստոնյա եգիպտացիների զանգվածային սպանություն են իրականացրել երկրում: Այս մասին հայտնել է Daily mail կայքը' հղում անելով Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությանը:

 

 

21 407 մարդ Եգիպտոս է մուտք գործել Սոլումա շրջանում սահմանային անցակետով: Եվս 4122 մարդ հեռացել է Թունիս, իսկ այդտեղից Եգիպտոս ժամանել ավիաչվերթներով:

 

 

Մինչ 2011 թվականին Մուամմար Քադաֆիի ռեժիմի անկումը Լիբիայում աշխատել է մոտ 1,5 միլիոն եգիպտացի, որոնց մեծ մասը հետագայում լքել է երկիրը մարտական գործողությունների և քաղաքական անկայունության պատճառով:

 

 

Վերջերս համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ «Իսլամական պետության» գրոհայինները գլխատում են 21 ղպտի եգիպտացու Միջերկրական ծովի ափին:

 

 

Հաղորդվում է, որ «Իսլամական պետության» մոտ պատանդառության մեջ է գտնվում սիրիայում առևանգված ավելի քան 200 քրիստոնյա: