Նիդերլանդական կենտրոնական NOS հեռուստաալիքը Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերի հետ կապված հաղորդում է հեռարձակել, որում խստորեն քննադատել է Ադրբեջանի իշխող ընտանիքին:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 27 րոպեանոց հաղորդման մեջ հեռուստաալիքը պատմել է Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների, իրավապաշտպանների, լրագրողների եւ քաղաքական հասարակական ակտիվիստների ձերբակալությունների ու նրանց նկատմամբ բռնաճնշումների մասին: Հեռուստաալիքն ընդգծել է, որ այդ բոլոր բռնաճնշումները կառավարվում են իշխող ընտանիքի կողմից:

 

 

Հաղորդումն անդրադարձել է ներկայում ձերբակալված իրավապաշտպաններ Լեյլա եւ Արիֆ Յունուս ամուսիններին, լրագրող Խադիջա Իսմայիլովային, եւ ընդդիմության դեմ ադրբեջանական իշխանությունների կողմից գործադրվող բռնություններին:

 

 

NOS-ը հարցազրույց է վերցրել Լ. եւ Ա.Յունուսների դուստր Դինարա Յունուսից, ով քննադատել է Ադրբեջանի կառավարությանը: