Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին խստորեն քննադատել են Նախագահի աշխատակազմում այն բանի համար, որ նա բարձր պաշտոնի է նշանակել 9 տարի բանտ նստած սպայի: Սպան մեղադրվել էր այն բանում, որ նա կերոսին էր վաճառել հայկական կողմին:

 

Նրա խոսքով' Զաքիր Հասանովը ՊՆ ղեկավար նշանակվելուց որոշ ժամանակ հետո հայկական կողմին կերոսին վաճառելու համար երկարատև ազատազրկման ենթարկված գնդապետ-լեյտենանտին վերադարձրել է զինծառայության և նշանակել նախկին պաշտոնին, ինչի համար խիստ զգուշացվել է նախագահականում:

 

«Նախարարին զգուշացրել են, որ վերջին շրջանում նա լուրջ սխալներ է թույլ տվել իր աշխատանքում: Հետաքրքիր է, որ նախարարն արդարացել է, որ այդ նշանակման վերաբերյալ ինքն, իբր, հանգամանորեն տեղեկացված չի եղել: Սակայն այդ սպան, որի անունը չեմ ցանկանում հրապարակել, ներկայում պաշտոն է զբաղեցնում ՊՆ կենտրոնական ապարատում Գլխավոր շտաբի պետի ենթակայության տակ: Հարց է ծագում' եթե նախագահի աշխատակազմից արված զգուշացումներից հետո ևս Զաքիր Հասանովն այդ սպայի նշանակման հետ կապված տեղեկություններ չունի, այդ դեպքում պաշտպանության նախարարությունում կադրերի նշանակումները ո՞վ կամ ովքե՞ր են կյանքի կոչում», -ասել է փորձագետը: