ԱՄՆ-ի եւ Կուբեայի միջեւ հարաբերությունների նորմալացումն սկսվելուց հետո մարտի 17-ին Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանից առաջին կանոնավոր վարձակալական ավիաչվերթն Է իրականացվել Հավանա: Թռիչքը կազմակերպել Է ԱՄՆ-ի Cuba Travel Services ընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել Է այդ ֆիրմայի ներկայացուցչուհին, Sun Country Airlines ավիափոխադրողի Boeing 373-800 ինքնաթիռը նախատեսված Է 162 տեղի համար: «Բոլոր տոմսերը վաճառվել են,- նշել Է նա:- Կարելի Է եզրակացնել, որ դրանց պահանջակը եղել Է մեծ»: Նյու Յորքը Միացյալ Նահանգների այն քաղաքներից Է, որտեղ բնակվում են ծագումով կուբացի ամենամեծ թվով քաղաքացիներ:

 

Մարտի 17-ին ավելի վաղ Նյու Յորք ինքնաթիռ Էր ժամանել Հավանայից: Պլանավորվում Է, որ Cuba Travel Services-ը շաբաթը մեկ անգամ Կուբայի մայրաքաղաքից չվերթներ կիրականացնի ԱՄՆ-ի խոշորագույն մեգապոլիսներ, ինչպես նաեւ հակառակ ուղղությամբ: Երկու ուղղությամբ տոմսի արժեքը կազմում Է շուրջ 850 դոլար: Թռիչքի տեւողությունը շուրջ երեք ժամ Է:

 

Ամերիկացիների համար Կուբա տուրիստական ուղեւորությունները նախկինի պես արգելված են: Ներկայում Կուբա ուղիղ չվերթներ են իրականացվում նաեւ ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգից: