Ոստիկանության Վաղարշապատի բաժնում մարտի 28-ին' ժամը 10.45-ին, ահազանգ է ստացվել, որ Աղավնատուն գյուղում գտնվող քարհանքում վարորդները վիճաբանում են: Մեկնած օպերատիվ խումբը նշված արտադրամասում կատարած զննությամբ քար կտրող մեքենայի վրայից հայտնաբերել է 2 փաթեթ' 9.6 գ և 3.9 գ մարիխուանա թմրամիջոցի նմանվող չորացված և մանրացված դեղնականաչավուն զանգվածներով:

 

Պարզվել է, որ դրանք պատկանում են 1965թ. ծնված Ալբերտ Ա.-ին: Նույն օրը' ժամը 13.45-ին, Ալբերտ Ա.-ն բերման է ենթարկվել բաժին և հայտնել, որ զանգվածները պատկանում են իրեն, պատրաստել է կանեփի բույսերից, իր օգտագործման համար: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

 

Կատարվում է հետաքննություն: