Ռուսաստանի կառավարությունը մոտ ժամանակներս որոշում կկայացնի ապրիլի մեկից Ուկրաինային մատակարարվող գազի գնի զեղջման շուրջ: Այդ մասին տեղեկացրել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: «Եվրահանձնաժողովից մենք դիմում ենք ստացել: Իր հերթին, «Նաֆթոգազ»-ը պաշտոնական հարցում է ուղարկել «Գազպրոմ»-ին' խնդրելով դիմել կառավարությանը' արտահանման հարկի հնարավոր զեղջման հարցով: «Գազպրոմ»-ը նամակն իր հերթին ուղարկել է կառավարություն: Մոտ ժամանակներս կլինի որոշում և հարցը կդիտարկվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' «Ռոսիա-24-ի» հետ զրույցում ասել է Նովակը:

 

 

Ավելի վաղ «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը նշել էր, որ Ուկրաինային մատակարվող գազի գնի զեղջման հարցը կքննարկվի, դեռևս միայն 2015 թվականի երկրորդ եռամսյակի համար: