Մոսկվան վստահելի դաշնակից է Դամասկոսի համար և ձգտում է աշխարհում և տարածաշրջանում հասնել կայունության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին CBS ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադն՝ ավելացնելով, որ Ռուսաստանը ցանկանում է հավասարակշռության հասնել աշխարհում: Նա նաև ասել է, որ Ռուսաստանը ցանկանում է լուծել քաղաքական ճգնաժամները ոչ միայն Սիրիայում, այլև տարածաշրջանի բոլոր երկրներում:

 

 

«Ռուսաստանը ցանկանում է լինել հզոր տերություն և ձայն ունենալ գլոբալ խնդիրների լուծման համար»,- ասել է Ասադը՝ հավելելով, որ Ռուսաստանը և Իրանը, որոնք մասնակցում են տարածաշրջանում դժվարին իրավիճակի կարգավորման հարցում, Դամասկոսից ոչինչ չեն պահանջում, նրանք դա անում են հանուն տարածաշրջանի և աշխարհի, քանի որ կայունությունը շատ կարևոր է նրանց համար:

 

 

ԱՄՆ-ի հետ երկխոսության վերաբերյալ Ասադը նշել է, որ իրենք միշտ պատրաստ են երկխոսության և երբեք չեն փակել դռները:

 

 

«Իսլամական պետության» վերաբերյալ Ասադը շեշտել է, որ ահաբեկչական կազմակերպությունն ավելացրել է իր զինյալների թիվն' ԱՄՆ-ի գլխավությած միջազգային դաշինքի կողմից ԻՊ-ի դիրքերը ռմբակոծելուց հետո: Նախագահի խոսքով' որոշ աղբյուրների տեղեկացմամբ' Սիրիայում ԻՊ-ի շարքերում ամսական ընդգրկվում են հազար զինյալներ: