ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 8-ին' ժամը 07.53-ին, Վրաստանի հանրապետության ՆԳՆ ԱԻ գործակալությունից տեղեկատվություն է ստացվել, որ Մարնեուլի-Շուլավերի-Սադախլո ավտոճանապարհին «Նիսան» մակնիշի 09 BR 099 պ/հ (վարորդ' Գ. Ա.) ավտոմեքենան շրջվել է: Ուղևորներ Ա. Գ.-ն, Ա. Ա.-ն և Դ. Ա.-ն տեղափոխվել են Մարնեուլի քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: