Ամերիկայի Հայկական համագումարը, համագործակցելով Հայ ազգային ինստիտոիտի (ANI) և Ամերիկայում Հայոց ցեղասպանության թանգարանի (AGMA) հետ, «Հայոց ցեղասպանության իկոնիկ նկարները» խորագրով ցուցադրություն է կազմակերպելու Վաշինգտոնի Մամուլի ազգային ակումբում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայկական համագումարից, ցուցադրութունը բաց կլինի ապրիլի 22-ին և 24-ին:

 

Ցուցադրության լուսանկարները պատկերում են Օսմանյան կայսրությունում հայ բնակչության դեմ իրականացված դաժանությունները: «Ցուցադրությունը ներկայացնում է Հայոց ցեղասպանության իրականացման ողջ ընթացքն ու դաժանությունները' բռնագաղթը, մահապատիժները, կոտորածները, սովամահությունը, բնաջնջումն ու ավերածությունները»,- նշել է Հայ ազգային ինստիտուտի տնօրեն Ռուբեն Ադալյանը:

 

Լուսանկարները վերցված են տարբեր արխիվներից, աղբյուրներից, անհատներից, այդ թվում նաև' ԱՄՆ Ազգային արխիվից, Կոնգրեսի գրադարանից, Մերձավոր Արևելքի հիմնադրամից, ՀՀ Ազգային արխիվից և այլն: