Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը խորհրդարանի ամբիոնից ողջունեց Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ընթացքում իր ելույթի վերջում Փոստանջյանն անդրադարձավ նաև Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան կատարած այցին:

 

 

«Ես ողջունում եմ Քիմ Քարդաշյանի ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում: Միայն իր կողմից այսպիսի ներկայությունն արդեն իսկ երեկ ամբողջ միջազգային մամուլը լցրեց այնպիսի հայտարարություններով, որ կա Հայաստանի Հանրապետություն, ուր նա այցելել է, և տեղի է ունեցել Ցեղասպանություն, որն ինքը դատապարտում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Փոստանջյանը:

 

 

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, արձագանքելով Փոստանջյանի ելույթին, կատակեց. «Բոլոր միացողներին խնդրում եմ բարձրաձայնել»: