Պրիմերայի 32-րդ տուրի շրջանակներում «Արքայական ակումբը» ընդունեց «Մալագային»:

Հանդիպումն ավարտվեց մադրիդցիների հաղթանակով` 3:1 հաշվով:

28-րդ րոպեին Սերխիո Ռամոսը հաշվի մեջ առաջ մղեց դաշտի տերերին, Խամես Ռոդրիգեսը 69-րդ րոպեին հեղինակեց իր թիմի երկրորդ գոլը, իսկ երկու րոպե անց Խուանմին կրճատեց հաշվի տարբերությունը: 

Նշենք, որ 67-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն վրիպեց 11 մետրանոց հարվածից, սակայն պորտուգալացին խաղավարտին, այնուամենայնիվ, գոլ հեղինակեց:

Այս հաղթանակից հետո «Արքայական ակումբը» 76 միավորով Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է և առաջատար «Բարսելոնային» զիջում է երկու միավորով: