Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Մալագային»:

Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ նվազագույն 0:1 հաշվով:

Միակ գոլը 22-րդ րոպեին հեղինակեց Կրիշտիանու Ռոնալդուն: «Ռեալը» 70 միավորով շարունակում է գլխավորել առաջնության մրցաշարային աղյուսակը: