Ավստրիայի խորհրդարանի բոլոր' վեց խմբակցությունները րոպեներ առաջ ընդունեցին համատեղ հայտարարություն Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման վերաբերյալ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ավստրիայում ՀՀ դեսպանության խորհրդական Աշոտ Ալեքսանյանը, այն պաշտոնապես հրապարակվեց ապրիլի 22-ին Ավստրիայի խորհրդարանի նիստում, որի մեկնարկին բոլոր ուժերը նախ լռության րոպեով հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ալեքսանյանի գնահատմամբ' համատեղ հայտարարության ընդունումը կարելի է համարել Ավստրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում:

 

Հայտարարությունը հստակ սահմանում է, որ 1915թ. հայերի հետ կատարվածը ցեղասպանություն էր, կոչ է հղում Թուրքիային' առերեսվելու պատմության հետ, ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Ավստրիան ընդունում է իր պատասխանատվությունը' Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրության և Ավստրո-Հունգարիայի դաշնակցության առումով:

 

Հայտարարության տեքստը թարգմանաբար կներկայացնենք քիչ ուշ: