Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերին՝ հաղթանակի կապակցությամբ: 

«Շնորհավորանքներս, Ֆլոյդ Մեյվեզեր, դու լավագույնն ես: Արթուր»,- գրել է հայ բռնցքամարտիկը:

Հիշեցնենք, որ Մեյվեզեր-Պակյաո մենամարտը կայացել էր այսօր՝ վաղ առավոտյան, որում Մեյվեզերը հաղթել էր մրցավարների միաձայն որոշմամբ: