Երևանի «Փյունիկի» ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանն անդրադարձել է իր ներկայիս խաղավիճակին և ֆեյսբուքյան իր էջում կատարել հետևյալ գրառումը.

«Սիրելի ընկերներ և երկրպագուներ, ես չունեմ որևէ ռացիոնալ բացատրություն, թե ինչ է կատարվում ինձ հետ, և թե ինչու են անհաջողությունները շարունակում հետապնդել ինձ: Բանն այն է, որ ես ստիպված եմ բաց թողնել Փյունիկի մնացած բոլոր հանդիպումները, մրցաշրջանն ինձ համար ավարտված է...

Այս մրցաշրջանն ինձ համար նշանավորվեց երկարատև վնասվածքից հետո մեծ ֆուտբոլ վերադարձովս, և ես շնորհակալ եմ Աստծուց՝ կրկին խաղալու հնարավորություն ընձեռելու համար: Շուտով կսկսեմ նախապատրաստվել նոր մրցաշրջանին, բայց այս պահին ես սպառված եմ'՝ Ֆիզիկապես և հոգեպես: Ինձ ժամանակ է հարկավոր՝ նախկին եռանդն ու ուժերս վերականգնելու համար:

Շնորհակալ եմ ձեր ըմբռնման և աջակցության համար: Երախտապարտ եմ այն մարդկանց, ովքեր դեռ հավատում են ինձ: Ինչպես միշտ՝ չեմ հանձնվելու...»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մանոյանը: