Գեղարքունիքի մարզում ապրիլ ամսին գրանցվել է 235 հանցագործություն, որը 6 դեպքով ավելին է նախորդ տարվա նույն ամսին գրանցված հանցագործություններից:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի տեղակալ,շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Քոչարյանը, գրանցված հանցագործությունների մեջ մեծ թիվ է կազմել զենքի և զինմաթերքի ապօրինի շրջանառությունը՝ 54 դեպք: Գրանցվել է նաև գողության 47, անձնական ունեցվածքի հափշտակության 51, սպանության 3 դեպք, այլ հանցատեսակներ պարունակող դեպքեր: Ապրիլ ամսին գրանցված հանցագործությունները մայիսի 14-ի դրությամբ բացահայտվել են 88,9 տոկոսով: