Կոտորածը մի երկրում կարող է բնորոշվել ցեղասպանություն բառով, մեկ այլ երկրում՝ ոճրագործություն բառով, իսկ երրորդում` անվանումով, որը հազիվ թե արժանի լինի հիշատակման: Ո՞ր դեպքում կարող ենք մենք բոլորս համաձայնել գործածել G-տառով (G-Genocide) սկսվող բառը: Այդ հարցի պատասխանը մեծավ մասամբ քաղաքական է: Այս մասին Mint Press News-ում գրում է հոդվածագիր Ջեֆրի Քեվինոն:



Վերջերս նշված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հիշեցում է, որ ոչ բոլոր ողբերգություններն են նմանապես հաշվվում, և որ քաղաքականությունը՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին, կարող է երանգավորել պատմության մեր մեկնաբանությունը:

 

 

Ժամանակակից Թուրքիայում Ցեղասպանության հիշատակումը քաղաքականապես ժողովրդական չէ ինչպես կառավարության ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Չնայած պաշտոնյաներն այսօր ընդունում են, որ վայրագություններ տեղի են ունեցել, սակայն պնդում են, որ դա չի եղել ծրագրված ու համակարգված՝ հայ բնակչությանն արմատախիլ անելու համար: Ընդ որում, թուրքերի ճնշող մեծամասնությունը կարծում է, որ երկիրը չպետք է պիտակավորի 1915-ի դեպքերը որպես ցեղասպանություն և չպետք է ներողություն խնդրի դրա համար:

 

 

Այսպիսին են տրամադրությունները Թուրքիայում: Անկարայի հետ համագործակցել ցանկացողներին խորհուրդ է տրվում խուսափել G-ով բառը հիշատակելուց: Օրինակ` ԱՄՆ-ում նախագահ Օբաման հստակորեն խուսափեց 1,5 մլն հայերի կոտորածը «ցեղասպանություն» անվանելուց և փոխարենը կիրառեց «Մեծ Եղեռնը»:

 

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր հերթին գործածեց «ոճրագործության հանցանքներ» արտահայտությունը:

 

 

Իսրայելը, որը փորձում է ընդհանուր առմամբ ոչ բարեկամական հարևանների մեջ հավասարակշռվել Թուրքիայի հետ լավ հարաբերություններ պահպանելով, նույնպես թույլ քայլ է արել, երբ հերթը հասել է 1915-ի դեպքերը ցեղասպանություն ճանաչելուն: Պաշտոնապես Իսրայելը, ինչպես շատ այլ երկրներ, ո՛չ ճանաչում, ոչ էլ ժխտում են Հայոց ցեղասպանությունը:

 

 

Քաղաքականապես անհարմար բռնությունը այլ կերպ կոչելու միտումն էնդեմիկ է քաղաքականության համար՝ անկախ այն բանից, թե ով է իրականացնում սպանությունը կամ փորձում արդարացնել կամ անտեսել այն:Դիտվել է 37 անգամ: