Նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը դատի է տվել գործարար Փայլակ Հայրապետյանին՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և 1 մլն դրամ բռնագանձելու համար։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

 

Գործով նախնական դատական նիստը տեղի կունենա հունիսի 9-ին Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր՝ Զարուհի Նախշքարյան:

 

Գործով երրորդ անձ է ճանաչվել Գագիկ Շամշյանը։