Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը ՖԻՖԱ-ի կոնգրեսի բացման արարողության ժամանակ հայտարարել է, որ ՄՕԿ-ը եղել և մնալու է ՖԻՖԱ-ի գործընկերը:

«Մենք դժվար և միևնույն ժամանակ կարևոր ժամանակաշրջան ենք ապրում: Երկրպագուները, այդ թվում նաև ես, համակ ուշադրությամբ հետևելու ենք ՖԻՖԱ-ի կոնգրեսին: ՄՕԿ-ը եղել և մնում է ՖԻՖԱ-ի գործընկերը: Կոչ եմ անում համագործակցել պետական մարմինների հետ, որպեսզի պայքարենք բացասական երևույթների դեմ: ՄՕԿ-ում նման խնդրի առաջ կանգնեցին 15 տարի առաջ, և գիտենք, որ նման մարտահրավերը չի կարող անցնել առանց հետևանքների: Սակայն ուրիշ ելք չի մնում, քան պարզապես հաղթահարել այս ամենը: Համոզված եմ, որ հետևելով թափանցիկության ուղուն, ՖԻՖԱ-ն կկարողանա հաղթահարել ստեղծված իրավիճակը և ֆուտբոլն ավելի հիանալի կդարձնի, ինչպես անում էր դա նախկինում»,- ՄՕԿ-ի նախագահի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը: