Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին հեռացվել է թիմից: Այս մասին տեղեկացնում է «ռոսոներների» թվիթերյան միկրոբլոգը:

41-ամյա մասնագետն ակումբը գլխավորել է մեկ տարի առաջ, նրա ղեկավարությամբ միլանյան թիմն Իտալիայի առաջնությունում զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը և եվրագավաթների համար պայքարի հնարավորություն չստացավ:

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ ակումբը կգլխավորի Սինիշա Միխայլովիչը: