Եվրոպական Առաջին Ամառային խաղերի մարզական ավանում այսօր Հայաստանի հավաքականի կացարան այցելեցին Եվրոպական օլիմպիական կոմիտեի գործկոմի անդամ Գարգաս Դիոնիսիսն ու Մարզական ավանի քաղաքապետ էլչին Սաֆարովը:

Նրանք հանդիպեցին Հայաստանի մարզական պատվիրակության ղեկավար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի, ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյան և մեր հավաքականի մյուս անդամների հետ, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Եվրոպական խաղերի Հայաստանի պատվիրակության մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը: